Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսում դիակը դիահերձել են, ներքին օրգանները լցրել են տոպրակի մեջ ու տվել հարազատին. Դատաբժիշկը հերքում է. «Ժողովուրդ»

Հուլիս 17,2019 12:40

«Ժոդովուրդ» օրաթերթին է դիմել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի բնակիչ, որի դժգոհությունը կապված է Վարդենիսի դիահերձարանի հետ։ Քաղաքացու պատմելով՝ օրեր առաջ Վարդենիսում իր հարազատի դիակը դիահերձել են, իսկ ներքին օրգանները լցրել են տոպրակի մեջ ու տվել մահացածի հարազատին՝ ասելով՝ «տարե՛ք, հետը կգցեք փոսի մեջ»։

Ըստ մասնագետների՝ այս երեւույթը խիստ վտանգավոր է, քանի որ նախ այն վայրում, որտեղ կատարվում է հերձումը, երկար ժամանակ տհաճ հոտ է գալիս, բացի այդ, բժշկական նորմալ հերձում չկատարելու դեպքում դիակը կարող է դառնալ վտանգավոր իևֆեկցիաների բռնկումների պատճառ։ Չէ՞ որ մահացածը կարող էր ինֆեկցիա ունենալ ու դրա պատճառով մահանալ, իսկ նրան այդպես տանեն եւ թաղեն՝ այդպիսով վարակելով նաեւ հողը։ Դա տեղանքի ուժեղ վարակվածության կբերի, նույնիսկ այն դեպքում, եթե մահացածը հիվանդ չլինի։ Անձրեւ գալու դեպքում էլ հողի պարունակությունը ջրի հետ խառնվում է ու տարածվում։

Այս ահազանգի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը խոսեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի դատակաև բժիշկ Արտաշես Խաչատրյանի հետ, որը կտրուկ հերքեց, որ դիահերձման ժամանակ մահացածի ներքին օրգաններն իր կողմից մշակվում եւ փակվում են մահացածի որովայնում։ «Տոպրակով ում են տվել, ինչ են արել՝ ես չհասկացա… Նման բան չի եղել իմ հետ, հաստատ չի եղել, դատաբժիշկը ես եմ Վարդենիսում, դիահերձողը սանիտարն է։ Ինքն իր գործն անում է, վերջում օրգանները լցվում են որովայնում, կարվում է, եւ հանգուցյալը ճանապարհվում է հուղարկավորվելու»,– բացատրեց դատական բժիշկը։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցրեց՝ արդյոք սանիտարը դատական բժշկի հետ համաձայնեցնում է իր աշխատանքը, թե ոչ. չէ՞ որ հնարավոր է՝ սանիտարը ներքին օրգանները լցնի տոպրակի մեջ ու փոխանցի մահացածի հարազատին. «Չէ, ինքը իմ սանիտարն է, ինչպե՞ս կարող է անկախ գործել»։

Նկատենք, որ ժամանակին որոշ հիվանդանոցներ պայմանագրեր են կնքել այնպիսի ծառայություն իրականացնող ընկերությունների հետ, որոնք գնում էին մահացած մարդու ներքին օրգանները, լցնում հատուկ տարաների մեջ եւ կազմակերպություն էլ կար, որ գալիս էր այն վերցնում ու տանում էր այրման։ Սակայն նման կազմակերպության հետ Վարդենիսի դիահերձարանը պայմանագիր չունի կնքած։ Նշենք, որ հիմա ոչ բոլոր բուժհաստատություններն են պայմանագիր կնքում նման ծառայություն իրականացնող ընկերությունների հետ, քանի որ դա իրենց համար ծախսատար է։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031