Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգող լինեին՝ 20 տարի շարունակ չէին խախտի ու հընթացս չէին քննադատի այդ խախտումները դատապարտող եվրոպական կառույցներին. «Հայկական ժամանակ»

Հուլիս 17,2019 12:07

Ապշեցնում է այն փաստը, որ ընդդիմադիր շրջանակները (պարզ ասած՝ նախկին իշխանություններն ու նրանց թաքնված «հաճախորդները», որոնց վերջին բաստիոնը իրենց կողմից ուղղորդվող Սահմանադրական դատարանն է) Վենետիկի հանձնաժողովի սովորական աշխատանքային փաստաթուղթն ընդունում են որպես բացարձակ եւ անբեկանելի ճշմարտության վերին ստյան, համարյա «Սուրբ գիրք», որի յուրաքանչյուր ստորակետը պետք է երկյուղածորեն պահպանել ու անշեղորեն կենսագործել»։

Ընդ որում՝ սրանք այն նույն շրջանակներն են, որոնք այլ առիթներով հայտարարում են, թե եվրոպական ու ընդհանրապես՝ միջազգային կառույցները պղծում են մեր ազգային նկարագիրն ու արժեհամակարգը, դրանց նպատակը «հայու գենն» այլասերելն է, մեզ մեր արմատներից պոկելը, եւ այլն։ Նույն այդ շրջանակներն ու վճարովի հռետորներն, օրինակ, կատաղի պայքար են մղում ստամբուլյան խարտիային Հայաստանի միանալու դեմ, հեռուն գնացող դավադրություններ են բացահայտում, շեշտում են, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ չպետք է «կուլ գնա» միջազգային կաոույցներին, որոնք այդօրինակ փաստաթղթերով ու օրենքներ պարտադրելով՝ հեռուն գնացող ազգակործան նպատակներ են հետապնդում…  Հետաքրքիր է՝ որտեղի՞ց են գալիս այս երկակի ստանդարտները, եւ ինչո՞ւ սրանց մտքով չի անցնում, ասենք, որ հիմա էլ հերթական միջազգային կառույցը (Վենետիկի հանձնաժողովն) է փորձում հեռուն գնացող նպատակներով լարվածություն առաջացնել Հայաստանի ներքաղաքական կյանքում ու կանխել մեր երկրում արդարադատության նկատմամբ հասարակության վստահության վերականգնման կոնկրետ ծրագրերը։ Ի՞նչն է պատճառը, որ այս անգամ սրանք չեն խոսում Հայաստանի առանձնահատկությունների, ինքնիշխանության հարգման եւ մեր ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին։

Չեն խոսում, որովհետեւ սրանց համար կարեւորն իրենց անձնական շահերն են։ Իսկ այդ շահերը պահանջում են ամեն գնով պահպանել իրենց օրոք ձեւավորված դատարանները, իրենց կողմից նշանակված դատավորներին ու իրենց բազում ծառայություններ մատուցած ՍԴ անդամներին։ Որովհետեւ իսկապես անկախ դատարանները թալանածի մի չնչին մասը որպես գրավ ընդունելով՝ չէին փոխի իրենց մերձավորների խափանման միջոցը, ոչ էլ իսկապես անկողմնակալ Սահմանադրական դատարանը վարույթ կընդուներ մի գործ, որի քննությունը դեռ ընթացքի մեջ է:

Այնպես որ՝ Սահմանադրությունը նրանց համար ընդամենը պատրվակ է: Հարգող լինեին՝ 20 տարի շարունակ չէին խախտի ու հընթացս չէին քննադատի այդ խախտումները դատապարտող եվրոպական կառույցներին՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերի համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031