Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյան փողոցում վտանգը կախված է անցորդների գլխին

Հուլիս 17,2019 14:30

Եթե ճանապարհատրանսպորտային պատահարներն անկանխատեսելի են, որոնց արդյունքում տարեկան հարյուրավոր վիրավորներ ու զոհեր ենք ունենում, ապա մեր միջավայրում էլ կան վտանգներ, որոնք միանգամայն կանխատեսելի են: Աբովյան 31 հասցեին կից գովազդային այս ծանրաքաշ վահանակից սպասվող վտանգն ակնհայտ է, սակայն որեւէ մի պատասխանատու կառույց այն վերացնելու ուղղությամբ ջանքեր չի գործադրում: Արդեն որերորդ օրն է այս վտանգը կախված է փողոցի անցորդների գլխին, եւ թեքված վահանակն ապամոնտաժելու կամ նախկին դիրքին բերելու փոխարեն` ինչ-որ ժապավենով կապկպել են ծառից:

Անկախ այն բանից` որ ընկերությանն է պատկանում գովազդային այս վահանակը, քաղաքի հարմարավետության, անվտանգության պատասխանատուները քաղաքային իշխանություններն ու վարչական շրջաններն են:

Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

16.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել