Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեշտ չի լինելու, ինչպես երբեք հեշտ չի եղել». Արմեն Աշոտյան

Հուլիս 16,2019 21:54

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը ընտրեց Եվրոպական Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին որպես Եվրոպական Հանձնաժողովի նոր նախագահ:

Կարելի է փաստել, որ ԵՄ խորհրդարանական ընտրություններից հետո Եվրոպական Միության նոր ղեկավարության ձևավորման հիմնական փուլն ավարտվեց: Պրոեվրոպական ուժերի առավել լայն համագործակցային շրջանակը ղեկավարելու է Եվրոպական Միությունը գալիք 5 տարի ընթացքում՝ թիկունքում ունենալով շատ բազմաշերտ և խայտաբղետ խորհրդարան ու բազմաթիվ ներքին և արտաքին խնդիրներ:

Հայաստանի համար կարևոր է հասկանալ այն խորքային փոփոխությունները, որ տեղի են ունենում ԵՄ-ում: Սա որոշիչ է ինչպես երկկողմանի օրակարգի առաջխաղացման, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման առումով:

Հեշտ չի լինելու, ինչպես երբեք հեշտ չի եղել:

Սակայն գիտակցված, ռազմավարական ընկալումների վրա խարսխված քաղաքականությունը կարող է գրանցել նոր հաջողության պատմություններ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մեջ՝ CEPA-ի իմպլեմենտացիա, Վիզաների ազատականացման երկխոսություն, Արեւելյան Գործընկերություն եւ Արցախյան հիմնախնդիր։

Արդյո՞ք Հայաստանի այս իշխանությունները ի վիճակի են իրականացնել այդպիսի քաղաքականություն: Նախորդ մեկուկես տարվա աշխատանքը, այդ թվում՝ Բրյուսելի հետ, լավատեսության հիմքեր չի թողնում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031