Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը 2021 թվականին կանցկացվի Հայաստանում

Հուլիս 16,2019 18:20

Հուլիսի 9-10-ը Սամարղանդում տեղի է ունեցել ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը։

Նիստի շրջանակներում քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների՝ մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման ռազմավարության պլանով 2018-2020թթ.-ին  նախատեսված 2021-2030թթ. ռազմավարության նախագիծը։

Նիստի մասնակիցներն անդրադարձել են միասնական «Մետաքսի ճանապարհ» վիզայի (շենգեն վիզայի սկզբունքով) ներդրման հնարավորություններին, ինչպես նաև քննարկել ԱՊՀ անդամ պետությունների ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպման առաջարկությունը։

Հայկական կողմի առաջարկով, 2021 թվականին ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի նիստը կանցկացվի Հայաստանում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Զբոսաշրջության խորհրդի հաջորդ նախագահող երկիր նախատեսվում է Հայաստանը։

Նիստի շրջանակներում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների 1-ին ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսը և «Զբոսաշրջությունը ԱՊՀ երկրներում և տարածաշրջանային համագործակցությունը․ նոր մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային գիտագործնական սեմինարը։ Ցուցահանդեսին մասնակցություն է ապահովել Տուրիզմի հայկական ֆեդերացիան, իսկ սեմինարին՝ Տուրիզմի հայկական ինստիտուտը։

ԱՊՀ անդամ պետությունների 1-ին ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի և Ուզբեկստանի մասնավոր հատվածի ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության 3 պայմանագիր։

 Էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031