Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումների արդյունքներն ու պլանավորված աշխատանքների հետագա ընթացքը` դրանք առավել թիրախային և արդյունավետ դարձնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն