Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունու թաղապետարանի աշխատակիցները պարգեւատրվել են աշխատավարձի 50-200%-ի չափով

Հուլիս 16,2019 17:15

Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի կողմից ներկայացվել են պարգեւատրման եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից ստացել աշխատավարձի 50-200%-ի չափով պարգեւավճարներ՝ 2019թ.-ի երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքի համար:

Այս մասին Aravot.am-ին հայտնեց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը: Նա նշեց. «Այս տարվա առաջին եռամսյակի պարգեւավճարների առնչությամբ ես հանդիպեցի ողջ աշխատակազմի հետ՝ ասելով, որ այս անգամ բոլորը հավասար չափով են պարգեւավճար ստանալու՝ առանց տարանջատման, թեեւ ենթադրելի է, որ պարգեւավճարն ըստ աշխատանքի չափի է սահմանվում: Նաեւ բոլորին ասացի՝ խնդրում եմ ձեզ, որ երկրորդ եռամսյակում լինեք ավելի ակտիվ եւ ոլորտում նախաձեռնող, ուստի երկրորդ եռամսյակի պարգեւավճարների դեպքում այս սկբունքն է գործել:

Առավել մեծ չափով պարգեւատրվել են բաժինների որոշ աշխատակիցներ, օրինակ՝ կոմունալ բաժնի հերթապահ աշխատակիցներ, արտաժամյա մնացող աշխատակիցներ: Խոսքն այն աշխատակիցների մասին է, որոնք հավելյալ աշխատանք են կատարում, անընդհատ ծանրաբեռնված են, դրսում են, վերահսկում են այս կամ այն կազմակեպությունների աշխատանքը: Այս սկզբունքը հաշվի առնելով՝ նրանք ավելի մեծ չափով պարգեւավճար են ստացել՝ մյուսների համեմատությամբ: Կան նաև աշխատակիցներ, որոնք չեն ստացել պարգևավճարներ: Այդ աշխատակիցներն ունեն կամ նկատողություն կամ թերացել են իրենց աշխատանքում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031