SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոսնտանտին Օրբելյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ 2016 թվականի հուլիսին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում իր և Գ. Մ.-ի միջև կնքվել է առք ու վաճառքի պայմանագիր, որից հետո ինքը Գ. Մ.-ին պարտքով տվել է խոշոր չափի ԱՄՆ դոլար։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Օրբելյանն իրավապահներին հայտնել է, որ Գ. Մ.-ն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է նշված գումարին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է մոտ 600 հազար ԱՄՆ դոլար։