Լրահոս
Օրվա լրահոսը

«Լինում է, որ 22:00-ին են աշխատանքից տուն գնում. չխրախուսելը ճիշտ չէ». թաղապետարանի պաշտոնյա

Հուլիս 16,2019 15:39

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ՝ Երեւանի վարչական շրջանների ղեկավարները պարգեւատրվել են 840 հազարական դրամով:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նախկինում իր հայտարարություններում շեշտել է, որ պարգեւավճարները լավ աշխատանքի խրախուսման միջոց են:  Պարգեւատրվածների թվում է նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:

Aravot.am-ին հաջողվեց զրուցել միայն նրա աշխատակազմի ղեկավար Արմեն Մաղաքյանի հետ: Նա Կարեն Հակոբյանի պարգեւավճար ստանալու փաստը վերջինիս փոխարեն մեկնաբանել չնախընտրեց, բայց ասաց, որ աշխատակիցները եւս պարգեւատրվել են, իսկ վարչական շրջանի ղեկավարը եւս աշխատող է համարվում: Մաղաքյանը միայն անդրադարձավ աշխատակազմի անդամների պարգեւավճարներին:

«Նրանք պարգեւատրվել են, քանի որ լայնածավալ աշխատանքներ են կատարվում: Դա աշխատավարձի չափով խրախուսում է: Մարդիկ մինչեւ երեկո աշխատում են, լինում է, որ տասին են տուն գնում, իրենց աշխատանքն են չէ՞ կատարում: Գտնում եմ, որ աշխատողին չխրախուսելը ճիշտ չէ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Մաղաքյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031