Հուլիսի 15-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում իրականացվող ծառայության ժամանակ կանգնեցրել են «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա, որի 28-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ավտոմեքենայում առկա մոտ 1 խ/մ փայտանյութը պատկանում է Դիլիջան քաղաքի 36-ամյա մի բնակչի:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Իսկ 36-ամյա տղամարդը բացատրություն է տվել, որ փայտանյութը պատկանում է իրեն, ինքը նույն օրը, կեսօրից հետո «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է 2 բոխի թաց կանգուն ծառ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն