Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ մաքուր աշխատավարձը 256 հազար դրամ է, բայց պատմեմ, թե ժամը քանիսին ենք աշխատանքից տուն գնում». Վիկտոր Մնացականյան

Հուլիս 16,2019 14:49

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երեւանի քաղաքապետի հուլիսի 4-ի կարգադրությամբ՝ Երեւանի վարչական շրջանների ղեկավարները պարգեւատրվել են 840 հազարական դրամով: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախկինում իր հայտարարություններում շեշտել է, որ պարգեւավճարները լավ աշխատանքի խրախուսման միջոց են:  Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը պարգեւավճարի առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Պետք է ծանոթ լինեք մեր գործառույթներին, որպեսզի հասկանաք՝ լա՞վ ենք աշխատել, թե ոչ: Այլապես, ինչպե՞ս եք պատկերացնում, որ ասեմ, թե իմ աշխատանքն ինչպես եմ գնահատում՝ լա՞վ, կամ վատ: Դա, կներեք, կոռեկտ չէ: Այդ գնահատականը կարող եք հարցնել կենտրոնի բնակիչներից, գործարարներից, բոլորից…զրուցեք եւ կտեսնեք, թե, օրինակ, կոմունալ ծառայությունն ինչպես է աշխատում, քաղաքում փոփոխություններ կան, թե ոչ: Ըստ այդմ՝ կգաք եզրակացության»:

Վիկտոր Մնացականյանը շեշտեց. «Եթե որեւէ մեկը կասկածում է, որ վարչական շրջանի ղեկավարին 3 ամիսը մեկ 256 հազար դրամ ավել տալը դա մեծ խնդիր է, ասեք՝ մենք հրաժարվենք պաշտոններից: Իմ մաքուր աշխատավարձը 256 հազար դրամ է (400 000-ից այդքան է մնում), բայց, օրինակ, պատմեմ, թե ինչ խնդիրներով ենք զբաղվել եւ ժամը քանիսին ենք տուն գնացել աշխատանքից: Մի դեպքում Ծիծեռնակաբերդում հրդեհ է, մինչեւ ժամը չորսը տեղում ես: Կամ, գիշերը չես քնում, որ «Սանիթեք»-ին հսկես: Ստուգայցեր ես անում, որ հրապարակում մարդիկ կենդանի երաժշտություն չանեն, կամ՝ Հյուսիսային փողոցում բամբակ չսարքեն: Մի տեղում տանիքը պետք է ճիշտ կառուցվի: Կամ, գիշերային ակումբներն առանց թույլտվության բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում են գործում: Կենտրոնը երբեք չի կանգնում, անընդհատ խնդիրներ ես լուծում: Ես մեկ օրը նկարագրեցի: Այս ամենը բողոքներ ու խնդիրներ են, էլ չասած՝ թեժ գծերի ահազանգերը եւ ավելի մեծ, օրինակ, քաղաքաշինական խնդիրները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ժողովուրդը անցնելով Մաշտոցի պողոտայի և Գլխավոր Մայրուղու ստորգետնյա անցումով միանգամից կարող է տալ Ձեր աշխատանքի գնահատականը: Կամ անցեք Մանկական երկաթուղի տանող թունելով՝ գնահատականը կլինի նույնը: Վատ եք աշխատում ու ոչ կազմակերպված: Պարգևատրումը հատկացվում լավ աշխատանքի համար, որը պետք է բնութագրվի համապատասխան ցուցանիշների ամբողջությամբ:աշխատավարձի ցածր լինելու ցուցանիշը այդ ցուցանիշների մեջ հածվի չի առնվում:: Այդ աշխատանքին անցել եք Ձեր որոշումով՝ իմանալով աշխատավարձի չափը: Ճիշտ կլիներ, եթե վերնայվեր Ձեր հասիքային դրույքաչափերը, որպեսզի չլինեին նման խոսակցություններ ու Դուք արդարանալու պատճառ չունենայիք::

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031