ԱՄՆ-ում գտնվող Լոնդոնի «Արսենալը» առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել: Դենվերում Ունաի Էմերիի սաները 3-0 հաշվով առավելության են հասել MLS-ում հանդես եկող «Կոլորադո Ռեպիդզ»-ի նկատմամբ: Գոլի հեղինակ դարձել են Բուկայո Սական, Պիտեր Օլայինկան եւ Մարտինելին, որը լոնդոնյան ակումբում գրանցում ստացել է միայն հուլիսի 2-ին:
«Արսենալը» հաջորդ խաղը կանցկացնի հինգշաբթի՝ Լոս-Անջելեսում: Այդ օրը նրա մրցակիցը լինելու է Մյունխենի «Բավարիան»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ