Հուլիսի 16-ին, ժամը 02:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցում` «Ռոսիա մոլ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է սյանը: Առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW E60» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Զ., ծնված 1993 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը: Վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել. տուժածներ չկան:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցների մոտենալը:
Կարդացեք նաև
Արտակարգ իրավիճակների նախարարություն