Հարգելի Ժողովուրդ,
Ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով (նիստի հրավիրման պահանջը ստորև)։
Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար։
Բարձրագույն դատական խորհրդի անդամ
Գրիգոր Բեքմեզյան
https://www.facebook.com/grigor.bekmezyan/posts/10156381440220222
հարգելի դատավորներ կարդացեք և ինձ պատասխանեք այսպիսին եք պատկերացնում հայկական դատական համակարգը և հատկապես սահմանադրական դատարանի դատավորի կերպարը
Նշեմ, որ պատրաստ եմ պատասխան տալ իմ կողմից գրված ցանկացած բառի համար, իսկ դուք պատրաստ եք պատասխան տալ ձեր կատարածների համար ???
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը խախտելով իմ սեփականության իրաունքը, խեղաթյուրելով քաղաքապետարանի և կադաստրի տվյալնետը քաղաքապետարանից աճուրդով գնել է Վարշավյան 47/2 հասցեն ստացած տարածքը, որը այժմ մեծացված է մոտ երեք անգամ (ճանապարհի և բարձր ճնշման գազի խողովակի հաշվին) Սիրանուշ Խաչատրյանի անունով 20.12.2012թ.ի թիվ 7942-Ա որոշման հիման վրա, որի մի մասը ( ըստ ՊՈԱԿ-ի № 14-0282 17.06.2015 թ. չափագրման արդյունքների) համադրվում է իմ Վարշավյան 47 տան տարածքի հետ 145.7 մետր քառակուսի մակերեսով: Այն ժամանակ դիմել եմ դատարան որպիսզի այդ գնված տարածքում շինարարությունը կանգնեցվի, սակայն Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ս. Հովսեփյանը անհիմն վճիռեց շինարարությունը չկանգնեցնել և քանի , որ ես չցանկացա իմ հողատարածքի այդ մասը նվիրեմ Աշոտ Խաչատրյանին ինձ համար մերժման վճիռ հրապարակեց ( Գործ ԵԱՔԴ 1374/02/08 09.02.2016թ. )
Այսպիսով ինձ գցել են քաղաքապետարան, կադաստր, դատարան ԲԵՐՄՈՒԴՅԱՆ եռանկյունու մեջ:
2012 թ. ից մինչ օրս բազմիցս դիմել եմ քաղաքապետին . հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում խնդրել եմ հանդիպում գլխավոր ճարտարապետից, քաղաքապետից, մինջև անգամ վարչապետից սակայն բոլորը խիստ զբաղված են և միշտ ինձ պատասխանել են նույն պաշտոնյաները աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Ա. Հարությունյանը և վարչության պետ Մ. Աղաբեկյանը , որոնք էլ ըստ երևույթի դեռ 2012-ին իրականացրել են այս գործարքը և անտեսելով բոլոր ներկայացված փաստաթղթերը միշտ նույն լղոզված պատասխանն են տալիս:
Այժմ ես մինչ օրս չունեմ նոր սեփականության վկայական և չգիտեմ թէ որքան տարածք կարող եմ տնորինել, ցանկապատել, որքան տուրք պիտի վճարեմ և այլն. չնայած այն փաստին, որ հողատարածքը գնել եմ դեռևս 1994 թվականին:
Հետևություն ՝ Հայաստանում փոխվել են միայն բարձրագույն ղեկավար կազնը այսինքն «նալոգ ստացողները» , որոնք ել չեն ստանում, բայց «նալոգ տվողները» հիմնական «գործ անող տղերքը » ԿՈՌՈՒՊՑԻՈՆԵՐՆԵՐԸ բարեհաջող աշխատում են:
Արդեն տաս անգամ դիմել եմ սկսած վարչապետից, քաղաքապետից, գլխավոր ճարսարապետին և մյուս պաշսոնյաներին սակայն միշտ ինձ նույն լղոզված պատասխանն է ուղարկում վարչության պետ Մ. Աղաբեկյանը: Իմ խնդիրը շատ պարզ է, որը նշել եմ բոլոր նամակներում… Քաղաքապետարանի կողմից գծված քաղաքի հատակագիծը մասնավորապես իմ հասցեում Վարշավյան 47 ՉԻ համապատասխամում թե իրականությանը և թե կադաստրի գծագրերին ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐ ԳԱՆ ՏԵՂՈՒՄ ԿՐԿԻՆ ՉԱՓԱԳՐԵՆ (ինչով ուզում են մետրով, սանտիմետրով, էլեկտրոնային կորդինատների սարքով) և ՎԵՐՋԱՊԵՍ ՈՒՂՂԵՆ ՏՎՅԱԼ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ :