Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի տնտեսության մեջ, շատ հեռու է հեռանկարային լինելուց. «168 ժամ»

Հուլիս 16,2019 13:18

Մեկ անգամ չի եղել, որ նախկին ընդդիմությունը մեղադրել է իշխանություններին, որ հասարակությունը չի զգում տնտեսական աճի ազդեցությունը սեփական եկամուտների վրա։ Իրականում դրա մեջ ճշմարտություն կա։ Բայց նույնը տեղի է ունենում նաև հիմա՝ վիճակագրական ցուցանիշներով տնտեսությունն աճում է, իսկ մարդիկ արդյունքը չեն տեսնում։ Այդպես է, որովհետև տնտեսության աճի կառուցվածքը որակ չունի։ Բացի իշխանությունից, դա որևէ մեկին պետք չէ։

Տնտեսության մյուս ճյուղերում, որոնք կարող են իսկապես փոխել աճի ազդեցությունը հասարակության վրա, զարգացումները շատ թույլ են կամ գրեթե չկան։ Խոսքը գյուղատնտեսության, արդյունաբերության, շինարարության ոլորտների մասին է։

Գյուղատնտեսությունը, ինչպես հայտնի է, շարունակում է անկումային լինել նաև իշխանափոխությունից հետո։ Կառավարության քայլերն այս ոլորտում դեռևս այնպիսին չեն, որ կարող են իրավիճակ փոխել։ Մանր-մունր ծրագրերով, որոնք միշտ էլ եղել են, գյուղատնտեսություն չի զարգանա։

Բավական բարձր աճերից հետո շինարարությունը վերստին պասիվացել է։ Վերջին երեք ամիսներին միջին աճն այստեղ կազմել է ընդամենը 1,4 տոկոս։ Հիմնական պատճառներից մեկն էլ կառավարության դանդաղկոտությունն է, որը չի կարողանում ժամանակին կյանքի կոչել նախատեսված ծրագրերը։ Պատահական չէ, որ նվազել են հիմնականում պետական և վարկային միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքները։

Արդյունաբերության մեջ ևս ակտիվությունը բարձր չէ։ Ճիշտ է, վերջին մեկ-երկու ամիսներին այստեղ արտաքուստ ավելացել է աճի տեմպը, բայց դա պայմանավորվել է հիմնականում նախորդ տարվա ցածր բազայով։

Այսքանից հետո պատահական չէ, որ առաջին եռամսյակի 7,1 տոկոս տնտեսական աճի գործում արդյուանաբերության և էներգետիկայի մասնակցությունն ընդամենը 0,1 տոկոս է, շինարարությանը՝ 0,3 տոկոս։ Իսկ գյուղատնտեսությունը որևէ կերպ չի նպաստել աճին՝ ազդեցությունը զրո է։

Ի վերջո, եթե տարեսկզբին տնտեսության մեջ ամեն ինչ այդքան լավ է եղել, այդքան բարձր աճ է ապահովվել, ապա ինչո՞ւ է նվազել արտահանումը։ Չէ՞ որ առաջին հերթին՝ արտահանումն է բնութագրում տնտեսության իրական զարգացումը։

Էլ չենք ասում, որ աճի տեմպն այս տարի զգալի պակասել է։ Անցած տարվա առաջին երեք ամիսներին աճը հասնում էր ընդհուպ մինչև 9,9 տոկոսի։

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի տնտեսության մեջ, շատ հեռու է հեռանկարային լինելուց։ Հետագա զարգացումների համար բավարար հիմքեր առայժմ չկան:

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031