Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր պրոբլեմների պատճառներն անցյալում են. «Հայկական ժամանակ»

Հուլիս 16,2019 13:13

Այնպես է ստացվել, որ Հայաստանի նոր իշխանություններն ինչ պրոբլեմների անդրադառնում են՝ վերջում նախկինների քննադատություն է ստացվում, ու տպավորություն է ստեղծվում, թե նրանք ապագային նայելու փոխարեն անցյալի դեմ են կռվում։ Նախկիններն էլ իրենց հերթին դրանից ոգեւորվում են՝ իբր «տեսեք, իշխանությունների հիմնական հակառակորդը մենք ենք, հետեւաբար՝ ով իշխանություններից դժգոհ է, պիտի կանգնի մեր կողքին»։

Անընդհատ նախկիններին անդրադառնալն, իհարկե, օբյեկտիվ պատճառներ ունի, առանց բացառության բոլոր պրոբլեմների պատճառներն անցյալում են՝ Սեւանա լիճ, ենթակառուցվածքների մաշվածություն, ներդրումների պակաս, արտաքին քաղաքական պրոբլեմներ եւ այլն։ Այդ պրոբլեմները. լուծելու համար նախ պիտի խորքային պատճառները բացահայտել, ու քանի որ դրանք անցյալում են՝ հնարավոր չէ «հանգիստ թողնել նախկիններին» ու ամեն ինչ մաքուր էջից սկսել։

Բայց կա նաեւ երկրորդ պատճառը։ Բանն այն է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, ըստ էության հենց հնի եւ նորի պայքարն է։ Պայքար ոչ թե հին ու նոր իշխանությունների, այլ կառավարման հին ու նոր մոդելների, աշխարհընկալման հին ու նոր համակարգերի, հասարակության հին ու նոր վարքաբանության, սեփական ապագան կերտելու հին ու նոր մեթոդների միջեւ։ Ընդ որում` այդ հինը միայն նախկին իշխանություններին չի վերաբերում, հաճախ այն հարյուրամյակների պատմություն ունի եւ պահպանվում է՝ ընդամենը կոսմետիկ փոփոխություններ կրելով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031