Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիմում եմ պատգամավորին՝ Դուք պետք է հրապարակավ ներողություն խնդրեք բոլոր շոուբիզնեսցիներից. Սամվել Գրիգորյան. «Ժողովուրդ»

Հուլիս 16,2019 12:51

Երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանին զայրացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը, որով պատգամավորը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել էր «առանց ավելորդ թպրտալու» հարկերը վճարել։ «Ժողովուրդ» օրաթերթը Սամվել Գրիգորյանի հետ զրուցել է նրա մտահոգությունների մասին։

–Պարոն Գրիգորյան, մասնավորապես ին՞չն է Ձեզ վրդովել պատգամավորի գրառման մեջ։

–Նախ՝ ի՞նչ է նշանակում «այսպես կոչված շոու-բիզնեսի ներկայացուցիչներ», ինչպե՞ս կարելի է մարդկանց դիմել նման կերպ կամ ինչպե՞ս կարելի է ասել՝ «առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք»։ Որքանո՞վ է այս բառապաշարը հարիր երիտասարդ տղային, այն Էլ՝ ԱԺ պատգամավորին։ Ինչպե՞ս կարելի է շոու-բիզնեսի բոլոր ներկայացուցիչներին հավասարեցնել եւ դիտարկել մեկ հարթության վրա, ո՞վ է նրան թույլ տվել նման կերպ խոսել մարդկանց հետ։ Դիմում եմ պատգամավորին՝ Դուք պետք է հրապարակավ ներողություն խնդրեք բոլոր շոուբիզնեսցիներից։ Իմ պահանջը դա է։ Եվ չփորձեք հետագայում այդ կերպ որեւէ մեկի հետ խոսել։ Այդպես խոսում են «բեսեդկաներում» եւ «գողական» աշխարհում։ Գուցե պատգամավորն իր խոսքը պետք է ուղղեր կոնկրետ մարդկանց եւ չընդհանրացներ թեման:

– Ամբողջ խնդիրը հենց այն է, որ բարձր եկամուտ ունեցող շոուբիզնեսցիները հաճախ խուսափում են հարկերից։

–Ուրեմն, էլի եմ ասում, թող անվանական նշեն, թե ովքեր են խուսափողները։ Եթե ես ինձ թույլ տամ ու ասեմ՝ «այսպես կոչված պատգամավորներ, մի՛ թպրտացեք եւ աշխատե՚՛ք» կոռեկտ չի լինի։ Ուրեմև թող իրենք էլ կոռեկտ լինեն: Շոու-բիզնեսում կան մարդիկ, որոնք մշակույթ են ներկայացնում, տասնամյակներ շարունակ ապրել են այս երկրում, չեն թողել ու փախել, ապրել են՝ դժվարություններ քաշելով, աշխատել են տարբեր իշխանությունների օրոք։ Կոնկրետ ես իմ գործունեությունը սկսել եմ դեռեւս Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներից եւ, վստահ եմ, որ դեռ շատ ղեկավարների օրոք կաշխատեմ եւ շատ քաղաքական գործիչների կհանդիպեմ իմ ճանապարհին։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` Սամվել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031