Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Սիմոնյան. Սա ավելի հեղինակավոր կարծիք պետք է լինի .իշխանության ներկայացուցիչների համար, եթե մեր կարծիքը նրանց համար այդքան էլ հեղինակավոր չէր.«Ժողովուրդ»

Հուլիս 16,2019 12:24

Օրերս հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որն իր մեջ հետաքրքիր եւ դիվանագիտական առումով կոշտ նկատառումներ է պարունակում նաեւ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Խոսքը Հայաստանում սպասվող վեթթինգի գործընթացի, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի շուրջ խոսակցությունների, ինչպես նաեւ դատարանները շրջափակելու մասին է։

Հանձնաժողովի դիրքորոշումների շուրջ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանի հետ։ Նա նշեց, թե այն խնդիրներին, որոնք արձանագրված են հայտարարության մեջ, իրենք անդրադարձել էին վաղուց։ «Ես կարծում եմ, որ սա ավելի հեղինակավոր կարծիք պետք է լինի .իշխանության ներկայացուցիչների համար, եթե մեր կարծիքը նրանց համար այդքան էլ հեղինակավոր չէր։ Հանձնաժողովն ընդգծեց, որ դատարանների մուտքերն արգելափակելը ճիշտ ճանապարհը չէր խնդիրների լուծման, ավելին՝դա նաեւ հակասահմանադրական տարրեր էր իր մեջ պարունակում, ինչը մենք եւս ասում էինք։ Ինչ վերաբերում է վեթթինգին, մենք կողմ ենք ոչ թե անպայմանորեն վեթթինգի իրականացմանը, այլ մենք վեթթինգն առաջարկում ենք այսօրվա իշխանություններին որպես մեր առջեւ դրված խնդիրների լուծման տարբերակներից մեկը, քանի որ նրանք արմատական փոփոխություններ էին ուզում դատական համակարգի ներսում։ Կարելի է օգտագործել այլ մեթոդներ. ընդհանրապես, վեթթինգի պետք է գնալ այն ժամանակ, երբ սպառվել են մինչ այդ անհրաժեշտ բոլոր գործիքներն ու մեթոդները, եւ այլեւս հույս չկա, որ եղած գործիքներով կարելի է խնդիր լուծել», –նկատեց Տարոն Սիմոնյանը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031