Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ Սեւանա լճում չարժե լողալ ընդհանրապես. «Հրապարակ»

Հուլիս 16,2019 11:52

Բնապահպան Կարինե Դանիելյանը արձանագրեց, որ Հայաստանում բնապահպանությանը միշտ շատ անլուրջ են վերաբերվել։ «Նույն՝ Սեւանի վերաբերյալ տարիներով ասել ենք, որ վերջը սա է լինելու, ժողովուրդ։ Չի կարելի լճի հետ այնպես վարվել, որ արդյունքը լինի ճահճացումը։ Ո՞վ էր բանի տեղ դնում։ Գոնե հիմա փոխվի այս վերաբերմունքը։ Այլապես էս մի կտոր տարածքն էլ կկորցնենք։ Ես միշտ լճին վերաբերվել եմ որպես տիեզերքի աչք՝ երկրի վրա, եւ կախված նրանից՝ ինչպես մենք կվերաբերվենք լճին, տիեզերքն էլ մեզ կվերաբերվի»,– ասում է Կարինե Դանիելյանը։

Նա էլ է կարծում, որ լճում չարժե լողալ ընդհանրապես։ Ասաց՝ լիճը միասնական համակարգ է, եւ ավելացրեց. «Պետք չէ, որ մենք փորձով ապացուցենք, որ վտանգավոր է։ Թող ընդլայնեն ուսումնասիրությունները, ապացուցեն։ Բայց ես էլ եմ կարծում, որ լիճը միասնական է եւ վնասված լինի հատված առ հատված»։

Հիշեցնենք, որ Սեւանա լճի հյուրանոցների ու հանգստյան գոտիների տերերին ճանապարհը բացելու խնդրանքով մոտեցած Սասուն Միքայելյանն էլ պահանջեց. «Թող մինչեւ չորեքշաբթի ասեն՝ թունավո՞ր է, թե՞ չէ»։ Եթե չհայտարարեն, Միքայելյանն էլ խոստանում է չորեքշաբթի գնալ Երեւան-Սեւան մայրուղի ու բնակիչների հետ ճանապարհ փակել։

Ինչպիսին էլ որ լինի կառավարության պատասխանը, այն չպետք է լինի ինչ-որ տնտեսվարողների շահերի սպասարկման առումով մոտիվացված։ Այսինքն, որ ինչ-որ տվյալներ, հնարավոր վտանգներ թաքցվեն՝ Սեւանում ներգնա զբոսաշրջությամբ չխփելու «ազնիվ» մղումներով։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031