Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ

Հուլիս 16,2019 11:39

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն՝ կապված բացառապես Կիպրոսի տնտեսական գոտում շելֆի հորատման աշխատանքների հետ: Այս մասին ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, նշվում է, որ Եվրամիությունը կդադարեցնի բանակցություններն օդային փոխադրումների շուրջ և կչեղարկի ԵՄ-ի և Թուրքիայի միջև բարձր մակարդակով մի շարք խորհրդակցություններ, ինչպես նաև կկրճատի Եվրամիությանն անդամակցելուն նախապատրաստվելու համար այդ երկրին տրամադրվող օգնության ծավալը: Բացի այդ, եվրոպական ներդրումային բանկին առաջարկվել է վերանայել իր վարկային գործունեությունը Թուրքիայում, հատկապես պետական աջակցությամբ վարկավորումների ոլորտում:

Պաշտոնական Անկարան արդեն պատասխանել է պատժամիջոցներին՝ հայտարարելով, որ չի պատրաստվում դադարեցնել աշխատանքները:

«Թուրքիան կշարունակի պաշտպանել իր և Կիպրոսի թուրքերի իրավունքները, ինչպես նաև կակտիվացնի որ գործունեությունն այդ ոլորտում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Բացառապես Կիպրոսի տնտեսական գոտում գտնվող շելֆում կան նավթի և գազի մեծ պաշարներ: Թուրքիան երկար տարիներ վիճարկում է սահմանի այդ հատվածը:

Մայիսին Թուրքիան շելֆի տարածք էր ուղարկել հորատիչ նավ՝ երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար՝ հայտարարելով, որ դրանք կտևեն չորս ամիս: Չնայած ԱՄՆ-ի և ԵՄ-ի կոչերին՝ հրաժարվել հորատումից, հուլիսի սկզբին Անկարան այդ շրջան ուղարկեց ևս մեկ նավ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031