Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Հակոբյան. Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասին խոսք լինել չի կարող. «Հրապարակ»

Հուլիս 16,2019 11:33

Վենետիկի հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում են սահմանադրագետ Վարդան Պողոսյանը եւ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը։ Իրավաբաններից ոմանք, ինչպես փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը եւ Լուսինե Հակոբյանը, վստահ են, որ հենց նրանք էլ ներկայացրել են Վենետիկի հանձնաժողովին Հայաստանի իրավիճակի, ՍԴ-ի ճգնաժամի մասին զեկույցը։

«Վարդան Պողոսյանին եւ Գագիկ Հարությունյանին հանձնաժողովում նշանակել է նախորդ հանցավոր ռեժիմը, եւ նրանք սպասարկում են վերջինիս շահերը։ Նախորդների շահերը սպասարկողների տարածած այն տեղեկությունը, որ Վենետիկի հանձնաժողովն իբր դիրքորոշում է արտահայտել ՀՀ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կեղծիք է։

Մեր տեղեկություններով, Վենետիկի հանձնաժողովում Վարդան Պողոսյանն է նման զեկույց ներկայացրել, դա ընդամենը նրա զեկույցի արձանագրությունն է, Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշման մասին խոսք լինել չի կարող»,– համոզված է Լուսինե Հակոբյանը։

Ըստ Մուշեղ Շուշանյանի, առկա ճգնաժամային իրավիճակը կարելի է արագ հանգուցալուծել։ «Դրա համար անհրաժեշտ է, որ կառավարությունն առաջադրի ՍԴ դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ, իսկ ԱԺ-ն հանդես գա հստակ դիրքորոշմամբ, որ ՍԴ անդամներն իշխանություն են եւ իրավասու չեն ՍԴ անունից որեւէ լիազորություն իրականացնել։ ԱԺ-ի կողմից ՍԴ դատավորներ ընտրելուց հետո իրավիճակն արդեն ամբողջությամբ կկարգավորվի»,– գրում է նա սոցցանցի իր էջում՝ կասկած հայտնելով, սակայն, որ այս կառավարությունն ու խորհրդարանը կկատարեն այս քայլերը։

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստը տեղի էր ունեցել մոտ մեկ ամիս առաջ։ Այն ժամանակ եւս Վենետիկի անդրադարձը ՍԴ-ի շուրջ վերջին զարգացումներին ու Սահմանադրական դատարանի գործող անդամների հրապարակային հայտարարություններին մեծ աղմուկ բարձրացրեց հանրության, քաղաքական ու իրավական շրջանակների ներկայացուցիչների շրջանում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031