Լրահոս
Օրվա լրահոսը

Մի անգամ մտածե՞լ են` իսկ ի՞նչ են «մատուցում» այդ զբոսաշրջիկին, որ ոչ միայն վախից չփախչի Սևանից, այլև… «Իրատես»

Հուլիս 16,2019 09:03

Բոլորին էլ ակնհայտ է, որ Սևանի կանաչելը 1-2 տարվա խնդիր չէ, սա տարիների բարձիթողի վիճակի ապացույցն է։ Նախկին իշխանությունների ապաշնորհ գործունեության հետևանքով լճի հիվանդությունն օր օրի խորացավ, ու հիմա կանգնած ենք Սևանը փրկելու խնդրի առաջ։ Սակայն դեռ մեծ հարց է՝ արդյոք անդառնալի կորուստներ չե՞ն եղել։

Մի կողմ թողնելով ստեղծված իրավիճակի բոլոր պատճառները, ընդամենն արձանագրենք, որ զբոսաշրջության այս շրջանում, երբ Սևանա լիճը ամենագրավիչ վայրն է ներգնա և արտագնա տուրիզմի համար, իշխանությունում որևէ մեկին չի անհանգստացնում, թե այս վիճակը քանի զբոսաշրջիկի, հանգստացողի «խրտնեցրեց», քանի՞սն էլի նախընտրեցին Վրաստան գնալ, անգամ այն պարագայում, որ ներքաղաքական իրավիճակն այնտեղ այնքան էլ կայուն չէ։

Երբ անիմաստ վիճակագրական թվերով ամեն անգամ հասարակությանը շեղում են, թե այսքան զբոսաշրջիկ եկավ Հայաստան, այսքան գումար ծախսեցին, մի անգամ մտածե՞լ են` իսկ ի՞նչ են «մատուցում» այդ զբոսաշրջիկին, որ ոչ միայն վախից չփախչի Սևանից, այլև դրսում Հայաստան այցելել ցանկացողների մի խմբի էլ սարսափելի բաներ չպատմի անառողջ լճի մասին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031