Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ թվով եկեղեցիներ ԱՄՆ-ում հայտարարել են վտարման վտանգի տակ հայտնված անձանց իրենց կամարների տակ պաշտպանություն ապահովելու պատրաստակամության մասին

Հուլիս 16,2019 08:45

«Ամերիկայի ձայն». Չնայած անօրինական փախստականներին հայտնաբերելու նպատակով շուրջկալներ սկսելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հրահանգին, Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Լոնդոն Բրիդը խոստացել է իր քաղաքը պաշտպանել նման գործողություններից:

Իսկ մի շարք քաղաքներում, այդ թվում Նյու Յորքում, Չիկագոյում ու Լոս Անջելեսում սկսված շուրջկալները բողոքի ալիք են բարձրացրել տարբեր համայնքներում:
Սան Դիեգոյում բողոքի ցույցի մասնակիցները երթով շարժվում են դեպի սահման, Վաշինգտոնում Կոնգրեսի անդամները շարունակում են բողոքել միգրանտների համար նախատեսված կալանատներում սանիտարահիգիենիկ անմխիթար իրավիճակի համար:

Իսկ երկրի սահմանապահ ուժերի հրամանատարները բողոքում են, որ երկրի սահմանն անօրինական եղանակով անցնողների թիվը կտրուկ մեծացել է`յուրաքանչյուր ամիս հասնելով 10 հազարի: Հանրապետական կոնգրեսականների խոսքերով, սա իսկական ճգնաժամ է:

Նախագահ Թրամփի կողմնակիցներն ասում են, թե հարկավոր է, որ Կոնգրեսը լրացնի ներգաղթի մասին օրենքում բացթողումները: Նախագահի քննադատների խոսքերով, ներգաղթի համակարգն ընդհանրապես թերի է եւ ունի լիովին վերանորոգվելու կարիք:

Մեծ թվով եկեղեցիներ ԱՄՆ-ում հայտարարել են վտարման վտանգի տակ հայտնված անձանց իրենց կամարների տակ պաշտպանություն ապահովելու պատրաստակամության մասին:

Արամ ՎԱՆԵՑՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031