Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարներից տուժածները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում

Հուլիս 15,2019 18:08

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած 5 քաղաքացի շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացուց մեկը տեղափոխվել է բաժանմունք, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն: Մյուսի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: 2-ն էլ ունեն դրական տեղաշարժի միտում:

Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի առողջական վիճակը լավ է, բայց շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող քաղաքացին ևս տեղափոխվել է բաժանմունք, առողջական վիճակը գնահատվում է կայուն:

«Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող տուժածը վիրահատությունից հետո տեղափոխվել է բաժանմունք: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության` դրական տեղաշարժով:

Վրաստանում` Գորիի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած բոլոր քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան, բուժումը ստանում են տարբեր բժշկական կազմակերպություններում։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող 2 երեխան էլ տեղափոխվել են բաժանմունք: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն, մյուսինը` միջին ծանրության:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031