Տեղեկացնում ենք, որ հուլիսի 11-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Մ․Մ․, ով, վրացական կողմի հաղորդմամբ, հանդիսանում է հայ-վրացական սահմանին հայտնաբերված 71,63 կգ ռադիոակտիվ նյութի սեփականատերը («Թորիում 232» տեսակի ռադիոակտիվ իզոտոպ)։
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ՀՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 214 հոդվածի չորրորդ մասով և 230 հոդվածի առաջին մասով, «Միջուկային նյութերի ապօրինի շրջանառության» և «Պետական սահմանը հատելու կարգի խախտում» հատկանիշներով, որը ենթադրում է 5-10 տարի ազատազրկում։
Գործը քննում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի գլխավոր քննչական վարչությունը:
Կարդացեք նաև
Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության իրավաբանը շուտով կտեսակցի ՀՀ քաղաքացուն։
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն
https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1431839166958688?__xts__[0]=68.ARB1BngArau2fLWqqhgbns6ivu05MhPEwoTmGjGz7WrdSgeBdLgg0ch9CXdRrT7hePWZDjAXwtOmECGJhbceY4Mpmh-nUeL8bdFCXYMTdpnrbMF8-D__RUpPfagagF2XYxJPPbuxXhMZ4iRTXrK5e0nBBUZ56Oo7jtRZwdC6FiZEFFOqskdfPFv4k4oegSedZ9U0QHRyLgxj64BUObFd6dbjvVsVDFnSrXW3bflaYjUqR7dNO_qy8xkQqFmRzVR2BIkIPBHoRvzIMu6gOpmONedYArJHzLlX-QOFj13kyKF8yzSwndqnCuOyaDCyp0qv5TJiYjN0ibhZibWJYd5FOWZh4CULwuNE5wHBEjuQAvI_y45aLG_DCA0TjE7lo8Cr2MoW9IfL6S2-6OfsmOAG03TlMBSeCX1YQ8wgIdRe1FPSKRQ&__tn__=-R