Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինան պետք է Հայաստանին նայի նոր դիտանկյունից. Իլյա Կուսա

Հուլիս 15,2019 17:45

Ժամանակն է, որ Ուկրաինան սկսի Հայաստանին նայել նոր դիտանկյունից: Այս մասին AnalitikaUA.net պորտալի հետ զրույցում հայտարարել է միջազգային քաղաքականության հարցերով փորձագետ Իլյա Կուսան:

Ըստ փորձագետի՝ հայ-ուկրաինական հարաբերություններում այժմ շատ հարմար պահ է մերձեցում սկսելու համար:

«Ուկրաինային պետք է Հայաստանը, Հայաստանին պետք է Ուկրաինան, և տեղերում համայնքները կարող են առանցքային դեր խաղալ այդ գործում: Դրա համար, իհարկե, անհրաժեշտ է պետական քաղաքականություն, սփյուռքի հետ համակարգված աշխատանք: Եթե կա քաղաքական կամք և ցանկություն, եթե գործի դնեն համայնքները և սկսեն համագործակցություն մշակութային մակարդակով և օգտագործեն կրոնական դիվանագիտություն, կարծում եմ դա միանգամայն իրականանալի է»,- ասել է Կուսան՝ հավելելով, որ ժամանակն է, որ Ուկրաինան Հայաստանին նոր դիտանկյունից նայի:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ փորձագետը նշել է, որ պաշտոնական Երևանի քայլերը բավականին դրական և գրագետ են. դա վերաբերում է և՛ Իրանի հետ ավելի սերտ հարաբերությունների ձևավորմանը, և՛ Կիպրոսի և Հունաստանի հետ տարածաշրջանային դաշինքին, որը բավականին հետաքրքիր աշխարհաքաղաքական կոմբինացիա է: Եվ այդ ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի նոր իշխանությունները ի վիճակի են խաղալ մեծ քաղաքականության մեջ:

«Դրանով հանդերձ Փաշինյանին հաջողվում է պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը թույլ է տալիս պահել վստահելի հարաբերություններ: Աշխատանք է տարվում համաշխարհային դերակատարների՝ Արևմուտքի և Չինաստանի հետ: Դա գրագետ քաղաքականություն է, որը, սակայն, պահանջում է ռեսուրսներ, և այստեղ Փաշինյանի համար գլխավոր մարտահրավերը հավասարակշռությունը պահելն է: Հավասարակշռություն պահելը միշտ բարդ է, բազմավեկտորությունը միշտ պահանջում է ավելի շատ ռեսուրսներ, բայց առայժմ, ինձ թվում է, Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, և այստեղ կարևոր է պահպանել հավասարակշռությունը և մշակել առաջիկա 5-10 տարվա համակարգված քաղաքականություն»,- ասել է փորձագետը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031