«Մենք քննադատում ենք կառավարության պասիվ ներդրումային քաղաքականությունն այն պատճառով, որ արագության իմաստով քայլեր չենք տեսնում: Գործընթացը դանդաղում է»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Հաճախ ներդրողները խմբերով մոտենում են մեր քաղաքական ուժին եւ մասնագիտացված տարբեր խմբերին՝ պահանջելով ներդրումների արագ իրագործման պայմաններ ստեղծել: Այսինքն, բյուրոկրատական քաշքշուկն այլեւս չպետք է տեղ ունենա մեր կառավարման համակարգում եւ հասարակությունում, որպեսզի ներդրողներն ազատ կարողանան իրենց հնարավորություններն իրացնել ՀՀ-ում»,-համոզմունք հայտնեց Սերգեյ Բագրատյանը:
Նա նշեց, որ կառավարությունը գործելու փոխարեն ավելի շատ խոսում է նաեւ զբոսաշրջության ոլորտի մասին. «Հարեւան Վրաստանի փորձն ուսումնասիրեք եւ հասկացեք, որ որտեղ են հաջողում: Միջազգային փորձագետների պետք է հրավիրել՝ ոլորտն աշխուժացնելու նպատակով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև