Հուլիսի 15-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևան քաղաքում՝ 200 քմ խոտածածկ տարածք,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5 հա, Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 600 քմ, Կապուտան գյուղում` 6 հա,
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզի Ուշի գյուղում՝ 1000 քմ, Օշական գյուղում՝ 2500 քմ,
Արարատի մարզի Գոռավան գյուղում՝ 2000 քմ,
Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: