Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզիչները՝ Մ-18 Եվրո-2019-ում իրենց հնարավորությունների մասին

Հուլիս 15,2019 15:00

Այսօր Նորվեգիա-Իռլանդիա եւ Չեխիա-Ֆրանսիա հանդիպումներով կտրվի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի «B» խմբի մեկնարկը: Իսկ նախօրեին այդ երկրների հավաքականների գլխավոր մարզիչները խոսել են մրցաշարում իրենց հնարավորությունների մասին:

Լիոնել Ռուքսել, Ֆրանսիա. «Առաջին խաղում հաղթելը շատ կարեւոր է յուրաքանչյուր հավաքականի համար, քանի որ դա նոր լիցք կհաղորդի: Մենք համարվում ենք այս առաջնության ֆավորիտներից մեկը, բայց բոլորս էլ գիտենք, որ դա թղթի վրա է այդպես եւ շատ լարված պայքար է ընթանալու: «A» խմբից, կարծում եմ, հաջորդ փուլ կանցնեն Իսպանիան եւ Պորտուգալիան: Մեր թիմում վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան, բոլորը երկար ժամանակ է սկսել են մարզումները եւ պատրաստ են առաջնությանը»:

Թոմ Մոհան, Իռլանդիա. «B» խմբում բոլորն էլ ուժեղ թիմեր են՝ Ֆրանսիան ուժեղ է, որովհետեւ Ֆրանսիան է, նորվեգացիները հաղթել են Գերմանիային ու Խորվաթիային, Չեխիան նույնպես ուժեղ խմբից է հայտնվել այստեղ: Հասկանալի է, որ բոլորն էլ, այդ թվում նաեւ մենք, ամեն բան անելու ենք հաջորդ փուլ անցնելու համար: Երեւանում շատ շոգ է: Անգամ երեկոյան, երբ ջերմաստիճանը նվազում է, ավելի բարձր է, քան Իռլանդիայում: Բայց անելու ենք առավելագույնը: Մեր առաջին խաղը նորվեգացիների հետ է: Ուսումնասիրել ենք նրանց: Փորձելու ենք չեզոքացնել նրանց ուժեղ կողմերը եւ օգտվել թույլ կողմերից»:

Գունար Հալե, Նորվեգիա. «Նորվեգիան նման բարձր մակարդակի մրցաշարում խաղալու այնքան էլ շատ փորձառություն չունի: Բայց որ եզրափակչում ենք, աշխատելու ենք շարունակել հաջողությունները: Մեր խմբի ֆավորիտն իմ կարծիքով Ֆրանսիան է: Մյուս թիմերը մոտ են խաղամակարդակներով»:

Յան Սուխոպարեկ, Չեխիա. «Մեր հավաքականը շատ լավ է պատրաստվել: Թիմում լավ մթնոլորտ է: Երեւանում դրական արդյունքի հասնելու համար կանենք մեզնից կախված ամեն բան: «A» խումբն ավելի ուժեղ է, Իսպանիայի եւ Պորտուգալիայի հավաքականները ցանկացած մրցաշարում պայքարում են ամենաբարձր տեղերի համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, նրանք խաղում են տանը, հետեւաբար, փորձելու են անել առավելագույնը, քանի որ կորցնելու ոչինչ չունեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031