Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարների նվազեցումը հնարավոր կլինի օրենսդրական փոփոխությունների միջոցով. Վահե Էնֆիաջյան

Հուլիս 15,2019 14:58

Հիմք ընդունելով ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրությունը, վերջին շրջանում տեղի ունեցած մահվան ելքով մի շարք պատահարները, ակնհայտ է դառնում, որ առկա օրենսդրական կարգավորումները բավարար չեն երթևեկության կարգավորման և պատահարների թվի առնվազն նվազեցման ուղղությամբ համալիր լուծում տալու համար:

Վստահ ենք, որ խնդրի կարգավորումը հնարավոր կլինի, առաջին հերթին օրենսդրական փոփոխությունների՝ որոշ արարքների համար նախատեսված պատիժների համար ավելի խիստ պատասխանատվություն սահմանելու, իսկ որոշներն էլ քրեականացնելու միջոցով:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի գրասենյակը նախատեսում է աշխատանքային խմբի հավաքներ՝ առկա իրավիճակն ու միջազգային փորձն ուսումնասիրելու և օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար:

Ուստի, հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց՝ աշխատանքային խմբում ներգրավվելու, քննարկումներին մասնակցելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար (հեռախոսահամար՝ 011- 513-690, էլ. հասցե՝ [email protected] ):

Հ.Գ. 2018 թվականի առաջին հինգ ամիսներին եղել է 1362 ճանապարհատրանսպորտային պատահար՝ արդյունքում 114 զոհ, 1976 վիրավոր, իսկ 2019թ. առաջին հինգ ամիսներին՝ 1663 պատահար, որից 122 զոհ և 2413 վիրավոր:


ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ,
ՀՀ ԱԺ փոխնախագահ
Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031