Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեղարքունիքում կովերի անկումները կապված չեն ջրային թունավորումների հետ

Հուլիս 15,2019 14:21

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովինար, Կարմիրգյուղ , Արտանիշ,Լճափ, Ծափաթաղ գյուղերում 2019 թվականի հուլիսի 5- 9-ի ընթացքում գրանցվել են խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր, որոնց շուրջ բնակչության կողմից սոցիալական ցանցերում կամ առանձին լրատվամիջոցներում տրվել էին տարատեսակ մեկնաբանություններ:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի եւ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանի տեղեկացման՝ 10 խոշոր եղջերավոր անասունի անկում գրանցվել է Կարմիրգյուղում, 9-ը՝ Ծովինարում, 6-ը՝ Կարճաղբյուրում, 8-ը՝ Արտանիշում, 3-ը՝ Լճափում, 5-ը՝ Ծափաթաղում:  «Մենք արդեն ստացել ենք լաբորատոր հետազոտությունների պատասխանները, համաձայն որոնց՝ խոշոր եղջերավորների անկումը կապ չունի թունավորման հետ, առավել եւս՝ Սեւանա լճի ջրի: Այն եղել է առվույտի առաջացրած փքվածության արդյունք»,-նշեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը:

ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանը եւս հաստատեց անկման հասած խոշոր եղջերավորների քանակը եւ հիմնական պատճառը:

«Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարճաղբյուր, Արտանիշ եւ Լճափ համայնքներում անկած անասունների մանրէաբանական և մակաբուծական հետազոտության ներկայացված նմուշներում ինֆեկցիոն եւ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Ըստ հերձման արդյունքների` ներքին օրգաններում որևէ ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել, կլինիկական, համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս պնդել, որ կենդանիների մոտ եղել է փքվածություն:

Այնպես որ, անասունների անկումները ոչ մի կապ չունեն ջրային թունավորումների հետ, դրանք հետեւանք են առվույտի առաջացրած փքվածության, որոնք տեղի են ունենում ոչ միայն Սեւանա լճին հարակից տարածքներում, այլ նաեւ հեռագնա արոտներում, որտեղ կան առվույտի դաշտեր:

Ի դեպ, փքվածություն նկատվել է շատ անասունների մոտ, որոնցից մեծ մասին անասնաբույժներին հաջողվել է փրկել: Ավելի անհուսալի վիճակում գտնվածներին են միայն ենթարկել հարկադիր մորթի, որոնց մսի օգտագործումը միանգամայն անվնաս է, թույլատրելի»,-հավաստեց Արշակ Էլիզբարյանը:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031