Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Ռեւազյան. «Կապանի օդանավակայանն այս տարի կբացվի»

Հուլիս 15,2019 14:34

«Մենք մեծ հնարավորություններ ունենք չվերթների որպես տարանցիկ երկիր»,- այս մասին այսօր «Արմենպրես» մամուլի սրահում իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսին ասաց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

Նա օրինակ բերեց Հնդկաստանը, նշելով՝ երբ գնացել էր Հնդկաստան այդ երկրի ավիաընկերությունների հետ բանակցելու, «Ինդիգո» ավիաընկերությունը ասել է՝ եթե մենք հնարավորություն տանք դեպի Մանչեսթեր, Լոնդոն, չվերթների, իրենք կգան մեր շուկա. «Առաջարկը դեռ չեն ուղարկել»: Այսինքն, ըստ Ռեւազյանի, փոքր օդանավերի համար Հայաստանը հարմար է:

Լոուքոսթ ընկերությունները հիմնականում դիտարկում են դեպի Եվրոպա տարանցիկ չվերթները:

Քաղավիացիայի ղեկավարը նաեւ նշեց. «Շատ հաճախ ասում են, որ ազգային փոխադրող է պետք ստեղծել, Տաթեւիկը ոչինչ չի արել, որպեսզի դա ստեղծի: Դա կոմիտեի գործառույթը չէ, մենք եթե ստեղծենք ազգային փոխադրող ստեղծենք, ճիշտ չի լինի, որովհետեւ ճիշտ չէ, որ մենք մեզ վերահսկենք՝ անվտանգության առումով»:

Ռեւազյանը վստահեցրեց՝ բանակցում են, որպեսզի ավիացիոն գործարան բացվի. «Որոշում կայացնողների հետ ենք հանդիպելու, Մոսկվայից գալու է Ռոստով, որպեսզի քննարկենք գործարանի մասին՝ օդանավի համար մասեր արտադրել, վերանորոգել: Եվ ինձ պարզ ասել են՝ եթե ստացվի՝ 1000-ից ավելի աշխատատեղ կբացվի»:

Մասնագետների խնդիր կա, Ռեւազյանն ասաց, որ լուրջ աշխատանք պետք է տարվի, որպեսզի մասնագետները վերապատրաստվեն:

ՀՀ այլ օդանավակայանների մասին էլ Ռեւազյանն ասաց, որ փոքր ավիացիան մեր երկրում զարգացնելու «մոտիվացիա» չկար, որովհետեւ փոքր օդանավերով ավելի վտանգավոր է թռիչք կատարել. աշխատակիցների համար դա կարող էր գլխացավանք լիներ՝ սարեր ունենք, ո՞նց եք վերահսկելու, պաշտպանության նախարարությունը կարող է խնդիրներ առաջացնի, ավելի լավ է թեման փակված պահենք»: Ռեւազյանն ասաց՝ այժմ օրենսդրական փոփոխություններ են պատրաստում այս ոլորտում փոփոխություններ անելու համար:

Փոքր ավիացիայում, ինչպես Ռեւազյանն ասաց, այս ոլորտում փող չկա. «Մարդը չի գա այստեղ փոքր ավիացիա զարգացնելու, որովհետեւ ուզում է մեծ փողեր աշխատի: Այստեղ մարդիկ պետք է լինեն, որ իրոք, ոլորտը սիրում են, Հայաստանը սիրում են ու պատրաստ են ամեն ինչ անել: Եվ 2 հոգի կան արդեն»:

Բայց այդ օդանավակայանները հիմնականում վատ վիճակում են, Ռեւազյանի խոսքերով՝ Գյումրիինը նորմալ վիճակում է, Էրեբունիում էլ է հնարավոր քաղաքացիական օդանավ իջեցնել. «Կապանի օդանավակայանը կբացվի այս տարի, մեզ այդպես են տեղեկացրել, բայց մնացած օդանավակայանները շատ վատ վիճակում են: Այսինքն՝ ներդրումներ են պետք, որ վազքուղին հասնի այն մակարդակին, որ այնտեղ իջնելն անվտանգ լինի: Բայց հետաքրքրություն կա, այն մարդիկ են, որ Հայաստանը սիրում են, ուզում են փոփոխություններ բերեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031