Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուրը՝ սահմանամերձ Ագարակից. «Շախմատը խելացիների խաղ է»

Հուլիս 15,2019 13:29

13-ամյա Արթուրն ապրում է սահմանամերձ Ագարակում: Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը Հայաստանի ամենահարավային քաղաքն է, սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Նախիջեւանին:

Արթուրն արդեն 7 տարի է՝ զբաղվում է շախմատով. «10 տարեկանում շախմատի մրցույթում 4-րդ տեղ եմ զբաղեցրել, 12 տարեկանում դարձել եմ Սյունիքի չեմպիոն իմ տարեկիցների մեջ: Այս տարի էլ մարզային օլիմպիադայում զբաղեցրի առաջին հորիզոնականը»:

Արթուրն ասում է, որ սիրում է շախմատ խաղալ, քանի որ շախմատը խելացիների խաղ է: Նախընտրում է խաղալ սպիտակներով. «Ինձ շախմատ սովորեցրել է հայրս, նա նաեւ իմ շախմատի ուսուցիչն է: Մեր ընտանիքում բոլորն են շախմատ խաղում: Մեծ եղբայրս էլ բազմաթիվ շախմատային նվաճումներ ունի, նա չեմպիոն է»:

Շախմատն Արթուրի միակ նախընտրությունը չէ, նա նաեւ ֆուտբոլ է սիրում խաղալ, իսկ դպրոցական առարկաներից սիրում է ֆիզիկան եւ պատմությունը. «Եթե շախմատը չլիներ, լավ մաթեմատիկա էլ չէի իմանա, ոչ էլ ֆիզիկա: Երբ կյանքում ինչ-որ բան եմ պլանավորում, շախմատային քայլերով եմ առաջ գնում: Շախմատային ֆիգուրներից ամենաշատը թագուհուն եմ սիրում, որովհետեւ այն բազմաֆունկցիոնալ է, ի տարբերություն թագավորի, իսկ զինվորներին սիրում եմ վերջնախաղում»:

Արթուրն այլ մասնագիտություն ընտրել չի ցանկանում է, որոշել է դառնալ հայտնի շախմատիստ. « Երազում եմ Հայաստանում հնգյակ մտնել եւ հաղթել օլիմիպադայում: Որպես շախմատիստ ցանկանում եմ մեկնել Գերմանիա: Իմ կուռքը Ռոբերտ Ֆիշերն է, իսկ հայ շախմատիստներից՝ Տիգրան Պետրոսյանը»:

Որքան էլ տարօրինակ է, Արթուրը, համենայնդեպս իր պնդմամբ՝ պարտությունը երբեք ցավագին չի տանում, այլ մտածում է, որ հաջորդ անգամ էլինքը կհաղթի: Իսկ երբ հայտնի շախմատիստ դառնա, իրականացնելու է իր երազանքը. «Շատ գումար կվաստակեմ եւ անպայման Ագարակում եկեղեցի կկառուցեմ, որովհետեւ մենք եկեղեցի չունենք: Ագարակը սահմանակիցէ Իրանին, որտեղ նույնպես լավ շախմատիստներ կան, կուզեմ երբեւէ իրանցիների հետ եւս շախմատ խաղալ»:

Արթուրը նաեւ լավ զավակ է, օգնում է տնեցիների՝ տան գործերում. «Հայրիկիս հետ այգում աշխատում ենք, տան վերանորոգման, շինարարական աշխատանքներին եմ մասնակցում, նաեւ մեր այգու մրգերն եմ հավաքում; Ընդհանրապես մեր կողմերի միրգը շատ անուշահամ է, այստեղ մրգերն ամենաշուտն են հասնում»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Նարեկ Ավագյանի

Պատկերապատումը՝ Ելենա Ներսեսյանի

 «Սինոլաբ» արվեստների լաբորատորիան «Առավոտ» օրաթերթի հետ համատեղ և «Բադաբադա՞»-ի հետ համագործակցությամբ, ներկայացնում է նոր նախագիծ՝ «Կյանքը սահմանի եզրին»: Նախագծի հիմքում սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների պատմություններ են: Ի՞նչ ազդեցություն են ունենում արտաքին (ֆիզիկական) և ներքին (հոգեբանական) սահմանները երեխայի զարգացման վրա, ի՞նչ հետքեր են թողնում առօրյա փորձառության ընթացքում: Արդյո՞ք սահմանները միայն փշալարերն են 

«Առավոտ» օրաթերթ, 

13.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031