Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր «Արմենպրես» մամուլի սրահում իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող ասուլիսին անդրադառնալով իր ղեկավարած ոլորտում չարաշահումների մասին հարցին՝ ասաց. «Երբ մարդիկ ղեկավար պաշտոն են ստանձնում՝ կամ վախենում են իրականությունը ներկայացնեն կամ մարդիկ հնարավորություն են տեսնում՝ փոփոխություն է, գնամ՝ տեսնեմ իրականում ինչ խնդիրներ կան: Եվ այդ խնդիրները, որ եկել են՝ ներկայացրել են, միայն կոմիտեի հետ չէ կապված եղել, դրանք օդանավակայանի հետ են կապված եղել, տարբեր մեր ծառայությունների հետ: Ինչը մեզ հետ ուղիղ փոխկապված չէ՝ ես բարձրաձայնել եմ կառավարությունում, բան չկա՝ ինչին տեղյակ չեն: Այո, խնդիրներ կան, չեմ կարող հիմա բաց խոսեմ, բայց դուք կարող եք ենթադրել, օրինակ՝ օդանավակայանը ու ընդհանրապես ավիացիան այնպիսի ոլորտներ են, որտեղ խնդիրներ շատ կան»:
Ռեւազյանն ասաց, որ խոսքը չարաշահումների մասին է, իսկ թե դրանք որքան են կազմում, դժվարացավ ասել. «Որովհետեւ ես համոզված եմ, որ ամբողջ տեղեկությունն ինձ չի հասնում: Ես դիմում եմ այն մարմիններին՝ ում պետք է դիմել: Կոնկրետ գումար չեմ կարող նշել, անհնար կլինի այդ գումարը նշել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ