Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. Ձկնագողության կարգավորված չլինելը մեկ անգամ չէ,որ կանաչեցնելու է Սևանը

Հուլիս 14,2019 20:51
bagratyan

Սևանի կանաչելը բոլորիս վրա է ազդել։ Կարող են մի քանի պատճառներ լինել. կեղտաջրեր, ջրի մակարդակի բարձրացում, էկոլոգիական հավասարակշռության խախտում և այլն։ Կամ էլ բոլորը միասին։ Խոսեմ վերջինից։ Լճից անվերահսկելի քանակի ձուկ որսալու դեպքում ջրիմուռները ծաղկում են։ Որովհետև ֆլորան սկսում է գերակայել ֆաունայի նկատմամբ։ Նման փորձ, իհարկե շատ ավելի մեղմ, մենք էլ ենք ունեցել։

Որպես կանոն, դա պատահում է ինտենսիվ ձկնագողության ժամանակ։ Միայն այս տարի 3 անգամ այդ ճանապարհով գնացել եմ Արցախ. 50-100 մետրը մեկ մարդիկ 2 ձեռքները տնկած ձուկ են առաջարկում։ Հենց նրանց կողքին բացեիբաց տաշտերի մեջ տասնյակ կամ 100-որ կգ ձուկ։ Նման կոռուպցիա երբեք չի եղել։ Մեր ժամանակ ՆԳՆ-ն ամիսը մեկ գոնե ռեյդեր էր անցկացնում։ Գողություն միշտ էլ կար, բայց հիմա դա ցինիզմի է հասել։

Դրան գումարած պիտի հորդորեի կառավարությանը հրապարակել վերջին 5 տարիներին (նաև առաջին կիսամյակներին) լիճ լցրած մանրաձկան քանակը։ Խոսքը Սևանի և այլ մի քանի մասնավոր ձկնաբուծարանների մասին է։ Հնարավոր է, որ լճում պարզապես ձուկ չկա կամ շաաատ քիչ կա։ Խնդրին նպաստում է նաև այն, որ չինական նոր ուռկանները մանրաձուկն էլ են բռնում։ Որոշ ռեստորանների մանրաձկով ուտեստները պարզապես քար զարմանք են առաջացնում։ Հիմա կարող է լիճը հետ գալ։ Բայց ձկնագողության կարգավորված չլինելը մեկ անգամ չէ,որ կանաչեցնելու է լիճը։ Ու մի օր դա լինելու է անդառնալի։ Կարծում եմ նաև, որ մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին (նախարար կար, հիմա չգիտեմ ով է) պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Հայաստանի Հանրապետության նախկին վաչապետ

https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/2369773349746836

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031