Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյան. Բաստիլից հազարավոր կիլոմետրեր այս կողմ, Արցախի ժողովուրդը սեփական հանձնառությամբ պահում է Եվրոպայի ազատության արևելյան դարպասը

Հուլիս 14,2019 14:37

Հուլիսի14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական նամակ է ուղարկել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Գի Տեսիեյին:

Նամակում մասնավորապես ասվում է՝

«Հարգելի պարոն Տեսիե,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։

Մեծագույն արժեքներն ազգություն չունեն. դրանք բոլորինն են՝ բոլոր ժամանակներում ու բոլոր աշխարհամասերում։ Այս առումով 1789 թվականի հուլիսի 14-ը բեկումնային էր ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև համաշխարհային պատմության մեջ՝ նոր ու բացարձակ իմաստ հաղորդելով ազատության, հավասարության և եղբայրության գաղափարներին։

Հենց այս արժեքների ընկալումն է, որ միավորում է մեր ժողովուրդներին։ Ու այսօր էլ, Բաստիլից հազարավոր կիլոմետրեր այս կողմ, Արցախի ժողովուրդը սեփական հանձնառությամբ պահում է Եվրոպայի ազատության արևելյան դարպասը։

Մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում չափազանց կարևորում եմ «Ֆրանսիա-Արցախ» և «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակների գործունեությունը և համոզված եմ, որ անկախ խոչընդոտներից՝ մեզ կհաջողվի առաջ տանել մեր համատեղ օրակարգը։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ֆրանսիական Հանրապետության Ազգային տոնի առթիվ ու հղում լավագույն մաղթանքներս։»:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Որ ասում են Ռուսաստանի ֆորպոստ՝ նեղանում են, իսկ «Եվրոպայի ազատության արևելյան դարպաս» լինելն ավելի պատվաբեր է, կարծես։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031