Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ՝ Սյունիքի մարզում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել եղբայրներ. Shamshyan.com

Հուլիս 14,2019 12:44

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 13-ին, կրակոցներ են տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Խնձորեսկ գյուղի բնակիչներ՝ 29-ամյա Աշոտ Ավանյանը, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի շոշափող հրազենային վիրավորում, աջ բազկի և ձախ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և 24-ամյա Թևոս Ավանյանը, ով հիվանդանոց է ընդունվել «աջ ազդրի կույր հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա. և Թ. Ավանյանները եղբայրներ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Չհասկցայ – Հայաստանի մէջ զէնք-զինամթերքի գործածութիւնը արտօնուած է ? Այս որքան կրակոց կայ ամէն օր ; բնական է երբ սերիալներու մէջ ամէն ՛՛լակոտ՛՛ գրպանէն զէնք կը հանէ ,գիւղերու մէջ ինչու պիտի չի կրակեն ?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031