Այսօր լուր էր տարածվել, թե մահացել է դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը։
Դերասանի բարեկամները և կոլեգաները հերքել են նորությունը։
Aysor.am-ի հետ զրույցում Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը տեղեկացրեց՝ դա ապատեղեկատվություն է, Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել:
«Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել նրա որդու՝ Գոռի հետ: Ռուդոլֆ Ղևոնդյանը ներկայումս գտնվում է Բելգիայում: Այո, վիճակը ծանր է, բայց, Փառք Աստծո, չի մահացել: Տարածված լուրը ճիշտ չէ»,- նշեց Ա. Ներսիսյանը:
Իսկ դերասանի հարսը Tert.am-ի հետ զրույցում ասել է. «Ինքը չի արթնանում, անընդհատ սրսկում են, որ մնա ստաբիլ վիճակում, որ ցնցումների մեջ չընկնի»:
Վերջերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանը դերասանը ինսուլտ էր տարել։