Հուլիսի 14-ին, ժամը 03:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։31-ին, մարվել՝ 03։50-ին։
Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 2001 թ.)։
Կարդացեք նաև
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Դ.Հ.-ն (ծնված 2003 թ.) և Հ.Ս.-ն (ծնված 2002 թ.), տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ։ Բժիշկները Դ.Հ.-ի և Հ.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ.Հ.-ինը՝ միջին ծանրության:
Արտակարգ իրավիճակների նախարարություն