Վրաստանում անցկացվող հակաիշխանական ցույցերին, որոնք ուղեկցվում են հակառուսական լոզունգներով, ադրբեջանցիներ են մասնակցում։ Համացանցում տարածված տեսանյութում լրագրողը շրջում է ցուցարարների շարքերում՝ փորձելով պարզել, թե ինչու են նրանք մասնակցում բողոքի ակցիաներին։ Նրանց մեծ մասը հրաժարվում են պատասխանել հարցերին նշելով, որ ադրբերջանցի են և չեն տիրապետում վրացերենին։
Ադրբեջանցիների մասնակցությունը կազմակերպված բնույթի տպավորություն է թողնում։ Ռեպորտաժում հարցված ադրբեջանցիներից մի քանիսը ռուսերենով և վրացերենով կցկտուր պատասխաններ են տվել՝ բողոքելով իշխանություններից և ռուսներից։ Նրանցից մեկն անգամ ռուսերենով պնդել է, որ Վրաստանի գործող իշխանություններ արդեն ի վիճակի չեն կառավարելու, ցույցի մասնակից մեկ այլ ադրբջանցի բողոքել է ռուսական օկուպացիայից, իսկ մեկ ուրիշը կոչ է արել Միխայիլ Սահակաշվիլուն վերադառնալ։