Հուլիսի 13-ին, ժամը 13:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն