Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Արթուր Ոսկանյան. «Երիտասարդ ֆուտբոլիստները շատ են զգալու 12-րդ խաղացողի կարիքը»

Հուլիս 13,2019 16:06

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն այսօր կայացած մամուլի ասուլիսը սկսեց Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում մրցակից հավաքականներին բնութագրելով: Նա նշեց, որ ուսումնասիրել են բոլոր թիմերին:

«Պորտուգալիայի հետ արդեն խաղացել ենք ու գիտենք ինչպիսի թիմ է: Իսպանիայի հավաքականը, ինչպես միշտ, իր ոճով՝ կարճ փոխանցումներով թիմային խաղ է խաղում եւ այս առումով որոշակիորեն նման է Պորտուգալիային: Իտալացիները ֆիզիկապես ավելի ուժեղ են, տակտիկապես ավելի հասուն: Բայց պատրաստ ենք նաեւ այդպիսի թիմի դեմ խաղալու:

Հուլիսի 26-ից մենք պատրաստվում ենք ինչպես առաջնությանը, այնպես էլ Իսպանիայի հետ մեկնարկային խաղին: Արդեն երկու ընկերական խաղ ունեցել ենք: Տղաները հավատում են իրենց ուժին, բոլորը ֆիզիկապես արդեն պատրաստ են, վստահ: Մնում է՝ այն, ինչ զգացել են մարզումների ժամանակ, փոխանցեն խաղին:

Տղաներն, իհարկե, հասկանում են, որ մրցակիցները գերհզոր հավաքականներ են: Բայց հասկանում են նաեւ, որ տանն են խաղում եւ ամեն ինչ անելու են հաղթանակ ունենալու համար: Այստեղ մենք շատ ենք զգալու 12-րդ խաղացողի՝ երկրպագուների կարիքը տրիբունաներում: Մեր ֆուտբոլիստները դեռ երիտասարդ են, նրանք այսպիսի մրցաշարերի փորձ չունեն, շատերը հավանաբար նման մեծ մարզադաշտերում էլ խաղեր չեն անցկացրել, եւ մեծաքանակ ֆուտբոլասերների աջակցությունը նրանց շատ է պետք: Ես մարզումների ժամանակ ֆուտբոլիստներին հորդորել եմ՝ չլարվել, անել այն, ինչ կարող են եւ խաղից հաճույք ստանալ: Նրանք պիտի զգան, որ իրենց վստահում են ու իրենք էլ ինքնավստահ լինեն», ասաց Արթուր Ոսկանյանը

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031