Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Կոռումպացված պաշտոնյայի «տոռմուզի կալոդկեքը» մաշված են»

Հուլիս 13,2019 15:48

Այսօր Լոռու մարզում Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ կենտրոն) «ՍՄԱՐԹամեջ»-ին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արմավիրի մարզից մի երիտասարդ աղջիկ հարց ուղղեց, նշելով՝ անցյալ տարի ամեն օր տնից դուրս էր գալիս մասնակցելու ցույցերին, մաս դառնալու հեղափոխությանը, ինքն անձնական պատճառ ուներ՝ ուզում էր Հայաստանի գյուղերից, քաղաքներից, իր խոսքերով ասած՝ հայրիկներն արտագնա աշխատանքի՝ խոպան, չմեկնեն. «Ուզում եմ ձեր պատճառն իմանալ, որը ձեզ համար ավելի հոգեհարազատ էր, քան մնացած բոլորին»:

Ի պատասխան հարցի, Փաշինյանը հիշեց իր քաղաքական գործունեությունը, նշելով՝ լրագրությունն էլ իր համար քաղաքական գործունեություն էր. «Երբ առաջին անգամ քաղաքական ելույթ եմ ունեցել, հիմնական ուղերձն եղել է հետեւյալը՝ քաղաքացիներին առաջարկել եմ մի բանաձեւ՝ յուրաքանչյուրն ասի՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդն ինքն է: Բնականաբար, եթե ուրիշներին առաջարկել եմ, նախ ինքս եմ որդեգրել, դա է եղել պատճառը: Դա ուղղակի տեքստ չէ, կենաց, խմեցինք գնացինք, դա պատասխանատվություն է: Այդ պահից սկսած իմ ցանկացած քայլ անելիս, ես շատ արագ, ինչ-որ մի համակարգչային հմտությամբ, իսկ ամենահզորը համակարգիչը մարդու ուղեղն է, միշտ փորձել եմ մշակել՝ այդ քայլը որքանո՞վ է համապատասխանում իմ առաջարկած բանաձեւին:

Մեզանից որեւէ մեկը կատարյալ չէ, անթերի չէ, այնուամենայնիվ…. Կարեւոր մի բան կա, բոլորն ասում են՝ խիստ օրենք լինի, բայց շատ կարեւոր է ներքին օրենքը, որ ունենք: Որովհետեւ այն օրենքով, որը մեզ բոլորիս կանոնակարգում, սահմանափակում է, արդյունք չի լինի, առաջին հերթին կարեւոր է, թե մեզանից յուրաքանչյուրն ինքն իրեն որքանով է սահմանափակում որպես լրագրող, որպես խմբագիր, որպես քաղբանտարկյալ, որպես պատգամավոր, վարչապետ, նախարար: Որովհետեւ, եթե մենք ներքին արգելակներ չունենանք, ինչո՞վ է տարբերվում կոռումպացված պաշտոնյան չկոռումպացվածից: Չկոռումպացվածը ունի ներքին շատ ուժեղ արգելակներ, դրանք արժեքներ են, իսկ կոռումպացվածի «տոռմուզի կալոդկեքը» մաշված են: Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, ես եմ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031