Լրահոս
Օրվա լրահոսը

188 օրում 160 զոհ. հայաստանյան ՃՏՊ-ների թիվն ավելանում է

Հուլիս 13,2019 14:14

Այն ամենը, ինչն այսօր կատարվում է փողոցներում, համակարգի թերի աշխատանքի հետեւանք է: ՃՈ-ն զբաղվում է միայն վերահսկողությամբ

ՀՀ անկախացումից ի վեր վարորդական իրավունքի տրման գործընթացն արատավոր է եղել, ինչի հետեւանքով վարորդական էթիկան այսօր բացակայում է. մյուս կողմից,  երթեւեկության պայմանները բարենպաստ չեն, ճանապարհները կահավորված չեն: Սրանք, ըստ «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի, ՀՀ-ում ավտովթարների թվի ավելացման պատճառների ընդհանրական պատկերն են:

«Այս տարում 188 օրում արդեն 160 զոհ է եղել ՃՏՊ-ների հետեւանքով: Սա թափ հավաքեց նախորդ տարվա ապրիլ-մայիսյան քաղաքական փոփոխության արդյունքում, երբ շատ վարորդներ իրենց մոտեցումները վերաձեւակերպեցին եւ իրենց ազատություն տվեցին, որը նաեւ ոստիկանության մեղմ քաղաքականության շնորհիվ դարձավ շարունակական անպատժելիություն»,-«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Սերգեյ Ղահրամանյանը:

Նրա խոսքով. «Այն ամենը, ինչ այսօր կատարվում է փողոցներում, համակարգի թերի աշխատանքի հետեւանք է: ՃՈ-ն զբաղվում է միայն վերահսկողությամբ»: Սերգեյ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ վերջին տասը տարում մեկ գյուղի կամ բարձրահարկ շենքի բնակչության թվի չափով մարդ զոհվել է ՃՏՊ-ների հետեւանքով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031