«Երեխային նստեցնում են գիրկը եւ մեքնենա վարելով՝ «լայվ» անում ֆեյսբուքում… էլ չասեմ` ռաբիս երաժշտությունը, որն ամբողջությամբ ներկայացնում է իրավիճակը՝ այդ մարդկանց ինտելեկտը եւ մտածելակերպը»,- «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյաը:
Նա նշյալ օրինակը բերեց՝ ցույց տալու համար, որ այդպիսի հարցերը վարորդական իրավունքի չեղարկման եւ նորից քննություն հանձնելու հետ կապ չունեն: Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջին երկու ողբերգական վթարներից հետո կարծիք էր հայտնել, որ բոլոր վարորդները նորից պետք է քննություն հանձնեն: «Հերիք չի՝ սխալ են անում, մի բան էլ «ֆեսյբուքում» տարածում: Ցավալի է, որ պետությունը ոչ մի կերպ չի արձագանքում: Եթե Գերմանիայում, օրինակ, նման բան լիներ, երեխային կվերցնեին ծնողից, որը նրա կյանքի մասին չի մտածում»,-դառնալով օրինակին՝ ասաց Սերգեյ Ղահրամանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/486866171856390/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ