Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյան. Քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխումը չի կարող իրականացվել հակակոռուպցիոն և դատաիրվական բարեփոխումների համատեքեստից դուրս

Հուլիս 13,2019 13:32

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերի նախագծերը մշակող աշխատանքային խմբերին: Հանդիպումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ողջունել է նման ձևաչափով հանդիպումը՝ ուղղված 3 կարևոր օրենսգրքերի նախագծերի ներդաշնակեցմանը և հաջող ու արդյունավետ քննարկում մաղթել մասնակիցներին:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ևս կարևորել է այս հանդիպումը և նշել, որ Քրեական դատավարության օրենսգրքի բարեփոխումը չի կարող իրականացվել հակակոռուպցիոն և դատաիրվական բարեփոխումների համատեքեստից դուրս: Այս առումով նախարար Բադասյանը շեշտել է, որ Հայաստանում նախատեսվում են հիմնարար փոփոխություններ՝ մասնավորեցնելով, որ ձևավորվելու է Հակակոռուպցիոն կոմիտե, որում համադրվելու է քննչական և օպերատիվ հետախուզական աշխատանքը: Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև միջազգային կառույցների կողմից Հայաստանի վերաբերյալ վերջին գնահատումներում արծարծված խնդիրների լուծումը Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքերում զետեղելը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պատժի կրման փուլում դատական ակտերի կատարմանը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելուն, ազատության սահմանափակում պատժատեսակի դեպքում դատարանի կողմից նոր արգելքներ սահմանելուն կամ դրան փոխելուն վերաբերող մի շարք հարցեր:

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031