Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԳԲՏ անձանց խրախուսում Ստամբուլյան կոնվենցիայում չկա. փաստաբան

Հուլիս 13,2019 13:09

«Ստամբուլում ստորագրված այդ կոնվենցիան կանանց իրավունքների եւ ընտանեկան բռնության մասին է, ուստի անվանումը քաղաքականացնելը տեղին չէ»,-«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի (ՀՀն ստորագրել է, բայց դեռ չի վավերացրել) շուրջ քննարկումներին, ասաց փաստաբան Գեւորգ Դավթյանը: Նրա գնահատմամբ՝ այդ կոնվենցիան ոչ թե քաղաքական, այլ իրավական փաստաթուղթ է, որում խոսվում է գենդերային խնդիրների մասին:

«Այդ եզրույթը եւ ԼԳԲՏ անձանց շրջանակը բացասաբար է ընկալվում, բայց եթե մանրամասն ուսումնասիրենք, այդ շրջանակի անձանց խրախուսում կոնվենցիայում չկա: Մյուս կողմից, ստորագրող երկրները կարող են վերապահումներ անել: Արդարադատության նախարարությունն արտահայտել է իր վերապահումներն, օրինակ, այս հարցի շուրջ. եթե ԼԳԲՏ անձանց հանդեպ ոտնձգություն է լինում, նրանց պաշտպանության համար պետությունը ստանձնում է պարտավորություն, եթե հնարավորություն չկա բռնարարից ֆինանսական փոխհատուցում ստանալ: Օրինակ, դա կարող է լինել կացարանի տրամադրում, եւ այս հարցի շուրջ նախարարությունը վերապահում է ունեցել»,-փաստեց Գեւորգ Դանիելյանը:

Նա համաձայն չէ կարծիքների հետ, որ Ստամբուլյան կոնվեցիան հակասահմանադրական է. «Պետությունը պարտավոր է ապահովել բոլորի անվտանգությունը՝ անկախ սեռի կամ մաշկի գույնի խտրականությունից: Այդ կոնվենցիան ստորագրելու դեպքում կանայք պաշտպանված են լինելու միջազգային իրավական նորմերով: Պետք է ստեղծվի փորձաքննական մարմին, որպեսզի մարդիկ բարձրաձայնեն իրենց տարածաշրջանային խնդիրների մասին»:

https://www.facebook.com/aravot.am/videos/341360280135015/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031