Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի խնդիրը, կարծես, շատ ավելի լուրջ է, քան թվում է, ու հարցը գլոբալ լուծման կարիք ունի. «Փաստ»

Հուլիս 13,2019 11:58

Այն, ինչ կատարվում է Սևանի հետ, պարբերաբար մասնագետների քննարկումների ու ահազանգերի առիթ է դառնում, այլ հարց է, որ տարիներ շարունակ լուծումներ չեն տրվում: Ի դեպ, կասկածներ կային, որ առկա վիճակի ծայրահեղականացումը իրականացվում է որոշ շահագրգիռ ուժերի կողմից, որպեսզի ջրային հանգստի սիրահարները ոչ թե Սևանը նախընտրեն, այլ արտերկրյա ծովափները:

Այդ գործոնը բացառելն, անշուշտ, չափազանց միամիտ բան կլիներ: Սակայն փաստը մնում է փաստ, որ մասնագետները հետևողականորեն զգուշացնում են լուրջ խնդիրների մասին: Սակայն հարցը ոչ այնքան առողջությանը վտանգ սպառնալու կամ անվտանգ լինելու մասին է, այլ Սևանի ապագայի հանդեպ մտահոգության:

Համենայն դեպս, մինչև վերջերս վստահեցվում էր, որ գոյացած ու կուտակված ջրիմուռները մարդկանց առողջությանը վտանգ չեն սպառնում: Եվ ահա, նախօրեին առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորել է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում, խուսափել լողալ:

Այս հայտարարություններն ավելի են անհանգստացնում, քանզի չափազանց դժվար է վերահսկողություն իրականացնել: Զուտ հորդորները գուցե և արդյունավետ չլինեն, իսկ ջրիմուռի բացակայությունը որևէ հատվածում չափազանց հարաբերական հասկացություն է, քանզի այս պահին ամենամաքուր հատվածում մի քանի րոպե անց կարող են ջրիմուռներ հայտնվել՝ կապված ջրի հոսքի հետ:

Մի խոսքով, խնդիրը, կարծես, շատ ավելի լուրջ է, քան թվում է, ու հարցը գլոբալ լուծման կարիք ունի: Սոսկ հայտարարություններով ու մտահոգություններով ո՛չ Սևանը կփրկենք, ո՛չ էլ մարդկանց կապահովագրենք վտանգներից:

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031