Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. Ծուղակ է գործող իշխանությունների համար, որի տրամաբանական հետևանքը լինելու է այն, որ իրենց մերժվելու հերթն էլ է գալու. «Փաստ»

Հուլիս 13,2019 11:48

«Վերջին 30 տարիներին մենք ինչ-որ մեկին կամ ինչ-որ ուժի պարբերաբար մերժում ենք։ Քաղաքականության ընկալումը իջել է կենցաղային ընկալումների աստիճանի՝ կան լավ մարդիկ ու վատ մարդիկ, սակայն էֆեկտիվ կառավարման, աշխարհայացքի ձևավորման խնդիրների մասին մենք չենք մտածում։ Նույնը շարունակվում է նաև հիմա։ Իշխանափոխությունը մերժման խնդիրը ավելի կրքոտ է դրել, և գործող իշխանությունը պետք է ցույց տա, որ մերժելու սոցիալական պատվերը կատարվում է, այլապես հասարակությունը կկասկածի հեղափոխականների ազնվության վրա։

Դա ծուղակ է գործող իշխանությունների համար, որի տրամաբանական հետևանքը լինելու է այն, որ իրենց մերժվելու հերթն էլ է գալու։ Դրական օրակարգ նրանք չեն կարողանում ձևավորել։ Կարծում եմ, որ բացասական լիցքերը շարունակվելու են»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ստեփան Դանիելյանը:

Նրա խոսքով, այսօր կա մի իշխանություն, որին այլընտրանք դեռևս չկա:

«Դրա հաշվին իրենք դեռ կարողանում են ապահովել 50% ավելի վստահության քվեն։ Ընկալելի այլընտրանքի առաջացման դեպքում, կարծում եմ, այդ տոկոսը կտրուկ անկում կապրի։ Գործող իշխանությունը դեռ ժամանակ ունի իրավիճակը շտկելու, սակայն դրա համար չունի փորձ և ստեղծագործական ներուժ։ Հասարակությունը, կարծում եմ, դա հասկանում է»,-ընդգծեց նա:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031