Վերջապես պարզվեց բնապահպանական տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի պաշտոնանկության բուն պատճառը։ Արթուր Գրիգորյանն օրերս սոցցանցի իր էջին գրել է, որ փորձել է տեսչական ստուգումներ իրականացնել Սեւան ազգային պարկում, որոնք երբեք չեն իրականացվել։ Սակայն այն օրը, երբ ծրագրված են եղել ստուգումները, շուտափույթ կերպով ազատվել է աշխատանքից։
Շրջակա միջավայի նախարար Էրիկ Գրիգորյանը ԶԼՄ-ների միջոցով ձեւական պատասխան տվեց տեսչական մարմնի նախկին պետին։ Ըստ նրա՝ Սեւանի խնդրով բազմաթիվ ստուգումներ են իրականացվել, աշխատանքներ են տարվել։
– Պարոն Գրիգորյան, նախարարը ստո՞ւմ է՝ ասելով, որ ստուգումներ եղել են ու մի քանի անգամ։
– Ոչ մի ստուգում էլ իրականում տեղի չի ունեցել, եղել են ստուգումներ քննիչների որոշմամբ։ Երկու անգամ քննիչի որոշմամբ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ ստուգում են արել, որը համալիր չի եւ չի վերաբերում այն հարցերին, որոնք ես եմ բարձրացրել։
Կարդացեք նաև
– Այսինքն՝ եղել են ընդամենը ուսումնասիրություններ ինչ-որ քրեական գործերի շրջանակո՞ւմ։
– Այո։ Դա նույնն է, որ փորձագետ ներգրավես՝ ինչ-որ հարցի պատասխանելու համար, ուղղակի անունը դրվել է ստուգում։ Բայց դա տեսչական ստուգում չէ՝ որպես այդպիսին։ Ես խոսում էի համալիր ստուգման մասին, որը չի անցկացվել։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում»։